Լինել նախաձեռնողական ու ակտիվ. իրանագետը տեսնում է ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման լուրջ հեռանկարներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան նոր խթան կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Արմեն Իսրայելյանը նշեց, որ այցի ընթացքում կքննարկվեն հարցեր մի քանի ուղղություններով:

«Ըստ ամենայնի՝ կքննարկվեն երկկողմ օրակարգին, տարածաշրջանային համագործակցությանը և միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր: Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի համար Իրանի ռազմավարական նշանակությունը: Այս առումով երկկողմ ձևաչափով համագործակցությունը բավական կարևոր պետք է լինի երկու ղեկավարների համար: Կարծում եմ, որ կլինի քաղաքական օրակարգի հստակեցում՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, Իրանում տեղի ունեցող զարգացումները, վերջինիս նկատմամբ պատժամիջոցները և այլ հարցեր»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Իրանագետը նկատեց, որ քաղաքական առումով երկրների հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, ինչը նույն ձևով չի արտացոլվում տնտեսության մեջ: 2015 թվականին, երբ ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, այդ ժամանակ ակնկալվում էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում տնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց կլինի: Արմեն Իսրայելյանը նշեց, որ խոշոր տնտեսական ծրագրեր չիրականացվեցին, իսկ առևտրաշրջանառության ծավալի ցուցանիշները շարունակում են գոհացուցիչ չլինել:

«Այնինչ, պետք է բավական ակտիվ լինել, որովհետև տարբեր ոլորտներում զարգացման լուրջ հեռանկարներ կան՝ էներգետիկա, զբոսաշրջություն, տրանսպորտ, արդյունաբերություն և այլն: Հարցն այն է, որ պետք է Իրանի հասարակությանը, գործարարներին, որքան հնարավոր է լավ ներկայացնել Հայաստանը, մեր երկրի տնտեսության, ներդրումային հնարավորությունները: Շատ ժամանակ, թվում է, թե Իրանում շատ լավ գիտեն այդ ամենի մասին, սակայն, հավատացնում եմ ձեզ, այդպես չէ: Այդ ուղղությամբ պետք է ամենօրյա աշխատանք»,-ասաց Արմեն Իսրայելյանը: Իրանագետը շատ ուրախալի համարեց այն, որ Հայաստանը շեշտը դրել է ենթակառուցվածքների արդիականացման վրա: Նա նշեց՝ քանի դեռ Հայաստանն այդ ուղղությամբ բավարար չափով աշխատանք չի տարել, հետևաբար տնտեսության ոլորտում լուրջ, շեշտակի առաջընթաց չենք կարող արձանագրել:

Խոսելով տարածաշրջանային հարցերից՝ իրանագետը նշեց, որ Արցախի հարցի հետ կապված Հայաստանի իշխանությունները հստակ հայտարարել են այն ուղենիշները, որոնց շուրջ պատրաստ են շարժվել ու քաղաքականությունն առաջ տանել:

«Այստեղ, կարծում եմ, որ իրանական կողմին հետաքրքիր կլինի անձամբ Հայաստանի ղեկավարից լսել այդ ուղենիշերը: Մյուս կողմից Հայաստանի կողմին հետաքրքրիր կլինի լսել Իրանի դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված: Տարբեր գործիչներ ժամանակ առ ժամանակ այնպիսի հայտարարություններ են հնչեցնում, որոնք մեզ համար խնդրահարույց են: Իհարկե, դրանք հետո հերքվում են Իրանի ԱԳՆ-ի կողմից, սակայն կարևոր է, որ Իրանը բարձր մակարդակով հայտարարի, թե ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում»,-ասաց նա:

Իրանագետը նշեց, որ Իրան հետ համագործակցությունից տնտեսական օգուտներ կարելի է ստանալ նաև ԵԱՏՄ-ի շրջանակում: Նախատեսվում է, որ 2019 թվականի անդամ երկրների խորհրդարանների կողմից կվավերացվի Իրանի-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը: Արմեն Իսրայելյանը նշեց, որ այստեղ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի՝ հնարավորինս շատ տնտեսական օգուտներ քաղելու համար:

«Հայաստանը կարող է օգուտներ ստանալ ԵՄ-Իրան համագործակցության համատեքստում: Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, այնուամենայնիվ, ԵՄ առաջատար երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, հակված են Իրանի հետ շարունակելու իրենց տնտեսական համագործակցությունը: Դրա վերաբերյալ հստակ խոսվեց օրերս Վարշավայում տեղի ունեցած համաժողովի շրջանակում, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի կողմից: Այստեղ ևս Հայաստանը պետք է նախաձեռնող լինի՝ Իրանի հետ կապված հացերը օրակարգում պահելով»,-հավելեց իրանագետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին կմեկնի Իրան: Սա վարչապետ Փաշինյանի առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հանդիպումների օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում կշոշափվեն նաև տարածաշրջանային անվտանգության և բազմակողմ համագործակցության խնդիրները:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում