Միջազգային

Վիետնամը փակել Է ՉԺՀ-ի հետ սահմանի երկաթուղային կայարանը Կիմ Չեն Ունի ժամանման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վիետնամը փակել Է ՉԺՀ-ի հետ սահմանի երկաթուղային կայարանը Կիմ Չեն Ունի ժամանման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի իշխանությունները փակել են Լանգշոնի հյուսիսային նահանգի՝ Չինաստանի հետ սահմանի Դոնգդանգ երկաթուղային կայարանը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի սպասվող ժամանման կապակցությամբ: Փետրվարի 25-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է այն շրջանների մի աղբյուր, որոնք զբաղվում են Հանոյում փետրվարի 27 – 28-ը կայանալիք՝ ԿԺԴՀ – ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստմամբ:

«Սահմանափակումները գործում են փետրվարի 24-ից մինչեւ մարտի 2-ը»,- ասել Է զրուցակիցը: Աղբյուրը նաեւ հայտնել Է, որ «ԿԺԴՀ-ի հատուկ գնացքն, ինչպես սպասվում Է, փետրվարի 26-ին կժամանի Դոնգդանգ կայարան, որտեղից Հյուսիսային Կորեայի պատվիրակությունն ավտոմոբիլային տրանսպորտով արագընթացիկ խճուղով կուղեւորվի Հանոյ (հեռավորությունը կազմում Է շուրջ 180 կիլոմետր)»:

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն իր զրահապատ գնացքով Փհենյանի կայարանից Հանոյ Է ուղեւորվել փետրվարի 23-ի օրվա երկրորդ կեսին: ԿԺԴՀ-ի մայրաքաղաքից մինչեւ Վիետնամ երկաթուղային երթուղու ընդհանուր երկարությունը կազմում Է 4,1 հազար կիլոմետր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում