Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության գործառնությունների և տեխնոլոգիական ներուժի իրացման առաքելությաններկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել կառավարության ծրագրի տնտեսական գլխի հիմնական առանցքները և նշել, որ ծրագրի նպատակներ հանդիսացող արտադրողականության և մրցունակության բարձրացումն անհնար է առանց էական ներդրումների, մասնավորապես՝ տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման նպատակով։

«Կան որոշակի գործիքներ, որոնք ևս մեզ հուշում են, թե ինչ անելիքներ ունենք։ Մասնավորապես՝ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող մի քանի զեկույցներ մեթոդոլագիական լավ ուղեցույցներ են իրականացվող բարեփոխումների մասով՝ ներկայացնելով ոչ թե Կառավարության ինքնագնահատականը, այլ մասնավոր հատվածի կարծիքը իրականացվող բարեփոխումների մասին», - ասել է Տիգրան Խաչատրյանը։

ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ Բանկը պատրաստում է վերլուծական աշխատանք տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել կառավարության ներկա առաջնահերթությունների հարցում։ Ըստ ՀԲ ներկայացուցչի՝ Զարգացման քաղաքականության գործառնությունները ևս ազդակ են, որ Համաշխարհային բանկը կառավարության կողքին է իր ծրագրի իրականացման գործում։

ՀԲ Մակրոտնտեսագիտության գծով տնօրեն Սանդիփ Մահաջանի գլխավորությամբ ՀԲ խումբը հետաքրքրվել է ներդրումային միջավայրի բարելավման միջոցառումներով, նախարարի հետ քննարկել օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև գործարար միջավայրի բարեփոխումները։

Քննարկվել են նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և տնտեսության բազազանեցման հարցերը։

Հայերեն

COP17-ի արդյունքներն առավել տեսանելի կլինեն առաջիկա երկու տարիներին. Սիմոն Պապյան

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը