Հասարակական

Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աննա Հակոբյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ խնդիր կա հետագա քայլերը ճշտելու: «Նախաձեռնությունն, ի զարմանս ինձ, ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան սպասում էի: Շատ դրական էր արձագանքը թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս»,-ասաց նա:

Աննա Հակոբյանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում շատ տարբեր կազմակերպություններ պոտենցիալ գործընկեր են այդ արշավի շրջանակներում: «Այս պահին դեռ քննարկման փուլում է՝ ինչպես կշարունակվի արշավը»,-հավելեց վարչապետի տիկինը:

Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2018 թվականի հուլիսի24-ին եղել է Պետական Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ հանդիպել է ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։

ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության»արշավի մասին՝ նշելով,որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է: Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար,իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում