Արամ Հարությունյանը Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել. Վանեցյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն, ով կոռուպցիոն հանցագործություն կատարելու գործով հետախուզման մեջ է, Հայաստանի պետական սահմանն օրինական ճանապարհով չի հատել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար։Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Ազատի Սարգսյանին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ նա օրինական ճանապարհով հատել է ՀՀ պետական սահմանը: «Այդ ժամանակ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել, այդ իսկ պատճառով ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որևէ լիազորություն չունեի նրա ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԱԱԾ տնօրենը:

Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք գիտեն, թե որտեղ է Լևոն Սարգսյանը, պարզապես պետք է մեխանիզմներ ունենան՝ նրան հետ բերելու համար: Հարցին կոնկրետ որտեղ է Սարգսյանը՝ Վանեցյանն ասաց, որ արաբական երկրներից մեկում է:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել, ապա Հատուկ քննչական ծառայության վարույթ էր փոխանցվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են Լևոն Սարգսյանը, վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը: Առկա է Լևոն Սարգսյանին կալանավորելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ