Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում անցկացվեց արյունատվության ակցիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Դարձիր դոնոր, նվիրիր կյանք» ծրագրի շրջանակում անցկացվեց բարեգործական միջոցառում: Համալսարանի ուսանողական խորհրդի և Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի համագործակցության շնորհիվ փետրվարի 19-ին համալսարանի ուսանողադասախոսական կազմը հնարավորություն ունեցավ հանձնելու արյուն և դոնորագրվել: Դոնորագրվելը տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս փրկելու կյանքեր: Այն բացարձակապես անցավ է և չի վտանգում դոնորի կյանքը: Համալսարանի աշխատակազմը կողմ է նման բարեգործական միջոցառումների անցկացմանը:

«Առաջին անգամ եմ մասնակցում, բայց եթե էլի կարիք լինի, անպայման կմասնակցեմ, ինձ շատ լավ եմ զգում և կողմ եմ նման բարեգործական միջոցառումների հաճախակի կազմակերպմանը»-,ասում է բուհում որպես գործավար աշխատող Մարգարիտա Աբգարյանը:

Միջոցառումը ՃՇՀԱՀ-ում անցկացվում է արդեն չորրորդ անգամ: Այս անգամ արյուն է հանձնել նաև համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը:

«Միջոցառման նպատակը բարեգործությունն, որի միջոցով ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տրվում, համատեղելիության դեպքում, դառնալ բարեգործ և փրկել կյանքեր: Այսինքն` մի փոքր արյունը, որ մենք տալիս ենք, կարող է մեկ ուրիշի համար կյանք արժենալ: Ես առաջին անգամ եմ արյուն հանձնում` որպես դոնոր, բայց մինչ այս, հանձնել եմ նաև ապրիլյան պատերազմի ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

«Դոնոր դառնալու համար ամենակարևորը ցանկությունն է, եթե այն կա, կարելի է ասել, որ գործի 50 տոկոսն արված է»,- ասում է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը, սակայն բժիշկները հաշվի են առնում նաև դոնորի սեռը, տարիքը, քաշը և առողջական վիճակը: Դոնոր լինելու համար պետք է ընդամենը մեկ անգամ արյուն հանձնել:

«Մարդուն մի անգամ է պետք ստուգել, քանի որ գենետիկական պատկերը ամբողջ կյանքի համար է և ժամանակի ընթացքում չի փոխվում»,- նկատեց Նազարեթյանը:

Դոնորների արյունից ստացված տվյալները պահպանվում են համալսարանի համակարգչային բազայում, իսկ հետագայում համատեղելիության դեպքում, արդեն այն դուրս է բերվում բազայից: Միհրան Նազարեթյանի խոսքով՝ իրենք արդեն 20 տարի է համագործակցում են մայրաքաղաքի և մարզերի մի շարք համալսարանների հետ.

«Բուհի հետ համագործակցելու համար հաշվի ենք առնում ուսանողական խորհրդի ակտիվությունը և բուհի ղեկավար կազմի ցանկությունը»,-ասում է Նազարեթյանը:

Բարեգործական միջոցառման կազմակերպիչները դոնորներին արյուն անձնելուց հետո տալիս էին շոկոլադ:

Մերի Մնոյան

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ, դրանք արտառոց չեն. ՊՆ խոսնակ

Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի

Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետությունը. Մակրոն

Հասկանալ քաոսը՝ լուսավորելու համար ապագան

Հայտնի է Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքային քաղաքականության հետևանքների մասին

Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղար

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են. ՊՆ-ն տեսանյութ է տարածել

Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանտարկյալների  փոխանակում

Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարար