Թուրքական իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամներին
1 րոպեի ընթերցում
![Թուրքական իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/964306.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Աղրը շրջանի հանրապետական դատախազության որոշմամբ 55 ընդդիմադիր է ձերբակալվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Ձերբակալվածների մեջ են նաև Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչները:
Կուսակցության ձերբակալված անդամներից 2-ը մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուներ են: