Միջազգային

Իտալիայում ֆերմերներն ի նշան բողոքի կաթով են ողողել ճանապարհները

1 րոպեի ընթերցում

Իտալիայում ֆերմերներն ի նշան բողոքի կաթով են ողողել ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սարդինիա կղզում ֆերմերները բողոքում են արտադրանքի գնման ցածր գների դեմ: Տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է անցկացվել այդ ակցիաներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրենց խնդրի վրա ուշադրություն գրավելու համար ցուցարարները տասնյակ լիտրերով կաթ են լցրել ավտոճանապարհներին:

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը թիթեղամանները դատարկել են կամրջին՝ ուղղակիորեն ներքեւից ընթացող ավտոմեքենաների վրա: Նշվում Է, որ բողոքները շարունակվում են գրեթե մեկ շաբաթ: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Facebook-ում գրել Է, որ ֆերմերների պահանջներն անուշադրության չեն մատնվի, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում