Հասարակական

Էջմիածնի քաղաքապետարանում օպտիմալացման արդյունքում 40 միլիոն դրամի աշխատավարձային ֆոնդ է տնտեսվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը վստահեցնում է՝ քաղաքում կրքերը հանդարտվել են, Էջմիածինը վերադարձել է իր բնականոն կյանքին, եղած ցնցումները հետք չեն թողել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասաց, որ մարդիկ սպասողական վիճակում են, շատ ակնկալիքներ ունեն: «Շուտով ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն քաղաքում»,-ասաց նա:

Անդրադառնալով օպտիմալացումներին՝ Դիանա Գրիգորյանը նշեց, որ քաղաքապետարանում հաստիքացուցակը բերվել է պատշաճ տեսքի, ինչի արդյունքում 40 միլիոն դրամի աշխատավարձային ֆոնդ է տնտեսվել:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանը մինչ հիմա ի՞նչ տարածքներ է հանձնել պետությանը, Էջմիածնի քաղաքապետն ասաց, որ Էջմիածին համայնքին որևէ գույք չի հանձնվել: «Տեղյակ եմ կուղբաբուծական տնտեսության տարածքի մասին, որը շրջանառվեց, սակայն այն հանձնվել է պետգույքի կառավարմանը»,-հավելեց նա:

Հայերեն Русский

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ