Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է հիվանդանոցների գերհագեցվածության խնդրի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ «շտապ օգնությունը» հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 11-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում:

«Վերջին 10 օրում ես անընդհատ ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք դիմում են «շտապ օգնություն», «շտապ օգնությունը» գալիս է ու կատեգորիկ հրաժարվում թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց: Պատճառաբանությունը հետևյալն է՝ զանգահարեք, եթե տեղ կա, կտեղափոխենք, հիվանդանոցները գերհագեցած են, և չտեղափոխելու պայմանավորվածություն ունենք: Ես փորձեցի այս տեղեկությունը ճշտել, պարզվեց, որ ճիշտ է»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրին տեղյակ է, և հորդորեց քայլեր ձեռնարկել դրա լուծման ուղղությամբ:

Հայերեն Français

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում