Հասարակական

Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները

4 րոպեի ընթերցում

Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաբեությամբ Հայաստանում հայտնված Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր փետրվարի 9-ին վերադարձել են հայրենիք, ներկայացրել են իրենց հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է DNA India-ն:

Դելիի օդանավակայանում Հայաստանից ժամանող կնոջն ու երեք տղամարդուն դիմավորել է Փենջաբ նահանգը ներկայացնող խորհրդարանական Բագվանտ Մանը, ում էլ Հայաստանում հայտնված փենջաբցիները դիմել էին օգնության խնդրանքով:

Հնդկաստանի Փենջաբ նահանգի բնակիչները Հայաստանում էին հայտնվել տուրիստական գործակալների կողմից իրականացված խաբեության արդյունքում: Գործակալները խոստացել էր հնդիկներին Հայաստանում ապահովել աշխատանքով, սակայն արդյունքում նրանց խաբել էր և թողել անաշխատանք:

Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էին հրապարակել, որտեղ նշել էին, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից:

Դեպքի առնչությամբ խոսել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը՝ նշելով, որ Հայաստանում իրենց դեսպանին հաջողվել է կապ հաստատել հնդիկների հետ և աջակցություն տրամադրել նրանց:

Հնդկաստան վերադարձած հնդիկներից մեկը՝ Հարման Ժեթ Սինխը պատմել է, որ դեկտեմբերին Հայաստան են եկել աշխատելու նպատակով: «Չորս օրվա ընթացքում մենք իմացանք, որ մեզ համար որևէ աշխատանք չկա: Մեզ ասացին, որ եթե ավելի շատ մարդկանց բերենք Հայաստան, մեզ 50 հազար ռուփի (շուրջ 340 հազար դրամ) կտան»,- պատմել է նա՝ նշելով, որ Հայաստան գալու համար յուրաքանչյուրը տուրիստական գործակալին 400 հազար ռուփի (մոտ 2.7 մլն ՀՀ դրամ) են վճարել:

Մեկ այլ տուժող՝ Շամսեր Սինխն ասել է. «Նրանք գայթակղեցին մեզ ու խոստացան ամսական 40 հազար ռուփի (շուրջ 275 հազար ՀՀ դրամ) աշխատավարձով աշխատանք գտնել: Սակայն երբ եկանք Հայաստան, որևէ աշխատանք չկար»:

Պատգամավոր Բագվանտ Մանը նշել է, որ տուրիստական գործակալների հարցը մի քանի անգամ բարձրացրել է խորհրդարանում: «Սուշմա Սվարաջը ևս դիմել է կառավարությանը տուրիստական գործակալների համար օրենքը կարգավորելու հարցով: Ինձ հայտնել են, որ նույն գործակալը հունվարի 31-ին ևս յոթ մարդու է ուղարկել Հայաստան»,- հայտնել է նա:

Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխը հայտնել էր, որ համապատասխան կարգադրություններ է տվել իրավապահներին՝ հայտնաբերելու խաբեության մեջ մեղադրվող տուրիստական 6 հնդիկ գործակալներին: Ավելի ուշ Փենջաբի ոստիկանությունը Քափուրթալա քաղաքում ձերբակալել էր նրանցից երկուսին: Մնացած կասկածյալները ևս հայտնաբերվել են, հետաքննությունը շարունակվում է:

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստան

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Իրավունք

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Հայաստան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Հայաստան

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում