Պաշտոնական

Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր. նախագահ Սարգսյանը հանդիպել է «THALES» ընկերության ղեկավարության հետ

2 րոպեի ընթերցում

Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր. նախագահ Սարգսյանը հանդիպել է «THALES» ընկերության ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։

Հայաստանի զարգացման գործում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է.«Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր»։Նա հատկապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականությանր տարրերով հագեցած ժամանակակից համակարգերի դերակատարումը։

Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել միմյանց կապել նոր տեխնոլոգիաներն ու այն հմտությունները, որոնք ունենք, խթանել նորարարություններն ու ստարտափերը։

«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում