Ստամբուլում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել
1 րոպեի ընթերցում
![Ստամբուլում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/02/963552.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բաղջըլար շրջանում փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հրդեհի հետևանքով տուժել է 21 մարդ, որոնցից 15-ը երեխաներ են:
Հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրական տաքացուցիչի պայթյունը:
Տուժածների մոտ ախտորոշվել է ծխից թունավորում, նրանք հոսպիտալացվել են: