Տարածաշրջանային

Գարո Փայլանը թուրքական մեջլիսում խոսել է հայկական մշակութային ժառանգությունը թալանել ցանկացող ոստիկանների մասին

2 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը թուրքական մեջլիսում խոսել է հայկական մշակութային ժառանգությունը թալանել ցանկացող ոստիկանների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսում խոսել է հայկական մշակութային ժառանգությունը թալանել ցանկացող ոստիկանների մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Փայլանը մեջլիսում անդրադարձել է Դիարբեքիր նահանգի Սիլմանի շրջանում գտնվող պատմական կառույցներից մեկի բակում անօրինական «պեղումներ» իրականացնող խմբին, որի անդամները շրջակա միջավայրին վնաս հասցնելու հատկանիշներով ձերբակալվել են: Խումբը «պեղումներն» իրականացրել է հայերից մնացած գանձեր գտնելու համար: Ձերբակալությունից հետո պարզվել է, որ խմբի 4 անդամներ թուրքական ոստիկանության աշխատակիցներ են:

Փայլանը այս խմբի հետ կապված հայցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որը նաև ներկայացրել է մեջլիս:

Հայցադիմումում Փայլանը նախարարին է ուղղել հետևյալ հարցերը. «որքա՞ն ժամանակ են այս անվտանգության աշխատակիցները նման գործողություններ իրականացրել, որքա՞ն հայերից մնացած իրեր են գտել մինչ այժմ, նմանատիպ գործունեության համար քա՞նի իրավական գործընթաց կա սկսված անվտանգության աշխատակիցների նկատմամբ և արդյո՞ք հետաքննություն սկսվել է Սուրնում ոստիկանների գանձագողությամբ զբաղվելու պնդումների վերաբերյալ։ Նախարարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում գանձագողության դեմ պայքարում»,-հայցադիմումում գրել է Փայլանը՝ նախարարին հարցնելով, թե նա ինչ է մտածում գանձագողության դեմ արդյունավետ պայքարի համար քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին:

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիա

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում