Փաստ մեկնաբանությամբ

Կատարում Հայաստանի դեսպանության հիմնումն օրակարգային անհրաժեշտություն է

5 րոպեի ընթերցում

Կատարում Հայաստանի դեսպանության հիմնումն օրակարգային անհրաժեշտություն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում է Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն հիմնելու մասին որոշման նախագիծը (նստավայրը՝ Դոհա)։

Փաստաթղթում նշված է, որ կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն: Բացի այդ, նշված է, որ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարն առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինանսավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև՝ դիվանագետի բնակարանի վարձը:

Նախաձեռնության հետ կապված՝ ԱԳՆ-ի հիմնավորման մեջ նշվում է Հայաստան-Կատար համակողմանի հարաբերությունների օրակարգի առկայությունը, նաև երկու ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման հեռանկարները:

Վերոնշյալից բացի, հարկ է նշել մի կարևոր իրողություն ևս: Երկու երկրների միջև բավական ակտիվ հարաբերությունները համակարգելու առումով առնվազն վերջին 1,5 տարվա ընթացքում լուրջ խնդիրներ էին առաջացել՝ պայմանավորված Պարսից ծոցի արաբական երկրների հարաբերություններում խորացված ճգնաժամով: Բանն այն է, որ 2017թ. հունիսից Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք արաբական երկրներ (ԱՄԷ, Բահրեյն, Եգիպտոս, Եմեն և այլն) հայտարարել էին Կատարին մեկուսացնելու քաղաքականություն, որն իրականացվում էր միաժամանակ մի քանի հարթություններում՝ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, անգամ աշխարհագրական և այլն:

Ուստի, ստեղծված պայմաններում Հայաստան-Կատար հարաբերությունները դիվանագիտական մակարդակով համակարգելու գործառույթները փաստացի խնդրահարույց իրավիճակում էին հայտնվել, քանի որ Կատարում ՀՀ-ի դեսպանի պարտականությունները համատեղությամբ դրված էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության վրա(Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերին), ինչն, ըստ էության, ֆունկցիոնալ առումով գրեթե անհնար էր դարձել՝ հաշվի առնելով Աբու Դաբիի և Դոհայի միջև որևէ հարաբերությունների բացակայության իրողությունը:

Նման պայմաններում Հայաստան-Կատար անչափ կարևոր և բավական մեծ ներուժ ունեցող հարաբերությունների խորացման հեռանկարի առումով օրակարգային անհրաժեշտություն է Դոհայում դեսպանության հիմնումը և մերձավորարևելյան այդ երկրի և բնակչության առանձնահատկությունները պատկերացնող դիվանագետների գործուղումը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր հանգամանք է նաև Կատարի համար ստեղծված բարդ աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակը, երբ առանձին ոլորտներում համագործակցության պայմանավորվածությունների կարելի է հասնել անգամ կատարական կողմի նախաձեռնությամբ՝ մանավանդ հաշվի առնելով, որ Պարսից ծոցի պետությունների միջև ծագած խնդրահարույց իրավիճակի հետ կապված Երևանն իր պաշտոնական դիրքորոշումն էր հայտնել դեռևս ճգնաժամի սաղմնային փուլում, երբ 2017 թ. հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցով Կատարի մայրաքաղաք Դոհա էր մեկնել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդիպելով Կատարի իր գործընկերոջը և ներկայացնելով հիմնախնդիրը հաղթահարելու հետ կապված ՀՀ մոտեցումները։ Նաև վերոնշյալը հաշվի առնելով պետք հավաստել, որ հատկապես անցած 2 տարիների ընթացքում Հայաստան-Կատար հարաբերություններում ստեղծվել են բավական կարևոր և սկզբունքային նախադրյալներ, որոնք հավելյալ հիմքեր են ստեղծում երկկողմ համագործակցությանն առավել լայն թափ հաղորդելու համար:

Արմեն Պետրոսյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում