Քաղաքականություն

Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի փետրվարի 12-ին 

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի փետրվարի 12-ին 

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում փետրվարի 12-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված է վեց հարց: Նիստի ընթացքում ավագանու անդամները կհաստատեն Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, կընտրվի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երևանի կենդանաբանական այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ ստեղծելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում