Համաշխարհային համաժողովը Հայաստան կբերի ՏՏ հսկաների՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի պատասխանատուներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին մասնակցություն են ունենալու Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ-Ղազախստանը»-ը, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ անցկացվող «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում . Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովին։

«Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կկայանա «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը»: Կլինեն Google-ի, Amazon-ի և Facebook-ի և այլ ընկերությունների ղեկավարություններ: Հետաքրքիր հարթակ կլինի մեր հերթական հանդիպման համար»,-ասել է Գրիգորյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևան է հրավիրել նաև Ալմաթիում «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում 2. Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովի մասնակիցներին:

Երևանում կկառուցվի նաև «Ինժեներական քաղաք», որը պատրաստ կլինի 2020թ. փետրվարին:

Համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանում դեռ 2015թ-ին:

Համաժողովն անցկացվում է 1978 թվականից` երկու տարին մեկ անգամ:

Հայերեն العربية English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում