Հասարակական

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը «Սու-30ՍՄ»   կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի  շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանի հետ«Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ նշելով, որ կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով և ռուսաստանյան ներքին գներով:

Ըստ ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի գլխավոր մենեջերի` պայմանագրի պայմանների համաձայն՝ 2020 թվականին Հայաստանը կստանա չորս նոր «Սու-30ՍՄ» կործանիչ:

«Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ-ի շրջանակում: Չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է ռուսական կողմի տրամադրված վարկային միջոցների հաշվին, Հայաստանի ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար»,- պարզաբանել է բանախոսը՝ ընդգծելով, որ այսպիսի պայմանները իսկական նվեր կարելի է համարել:

«Սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Մեզ համար կարևոր էր ՀԱՊԿ-ում դաշնակից երկրի հետ դիրքերի ամրության հաստատումը»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Պայմանագիրը նախատեսում է նաև ռուսական ռազմակայաններում հայ օդաչուների վերապատրաստում:

Տեղադրություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում