Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա, որի արժեքը 52 մլն դրամ է, որից պետության ներդրումը 65, համայնքինը՝ 35 տոկոսն է:
Նոր տեխնիկան ունի բազում հնարավորություններ. աղավազացան, ջրցան, ձյուն մաքրող, ավլող-փոշեհավաք: Բազմաֆունկցիոնալ տեխնիկան շահագործման կհանձնվի առաջիկայում:
2024 թվականի համար համայնքը ներկայացրել է 12 ծրագիր՝ 24 ենթածրագրով:
Արմենուհի Մխոյան
Կարդացեք հոդվածը` Русский