Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովին հաջողվել է հանգստացնել Ադրբեջանի նախագահին Վրաստանից ռուսաստանյան զենքը Գյումրիի ռազմակայան տեղափոխելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե իրեն հաջողվել է հանգստացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Վրաստանից ռուսաստանյան զենքը Գյումրիի ռազմակայան տեղափոխելու առթիվ: «Մենք Ախալքալաքի ռազմակայանի գույքի ու տեխնիկայի մի մասը փոխադրելու ենք ոչ թե Հայաստան, այլ Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի տարածք: Հենց այդ էլ մենք փորձում էինք բացատրել ադրբեջանցի մեր բարեկամներին: Եվ ուժերի հաշվեկշռի ոչ մի փոփոխություն տեղի չի ունենաե,-ասել է Սարգեյ Լավրովը «Վեստի նեդելիե ծրագրի եթերում: Իր հերթին Իլհամ Ալիեւը նույն հաղորդման ժամանակ ասել է, թե «մենք հասկանում ենք, որ զենքը Հայաստան չի փոխադրվումե: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ մինչեւ տարեվերջ Ադրբեջանի ռազմական ծախսերը կավելացվեն «եւս շուրջ 70 մլն դոլարովե: Պատասխանելով հարցին՝ նա չի բացառել, որ Ադրբեջանը ռազմական գնումներ կկատարի նաեւ Ռուսաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում