Հասարակական

Տիգրան Ավինյանը պետական համակարգում աշխատավարձերը մրցունակ դարձնելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը պետական համակարգում աշխատավարձերը մրցունակ դարձնելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական համակարգում աշխատավարձերը պետք է մոտեցնել մասնավոր սեկտորին ու դարձնել մրցունակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչ է մտածում պարգևավճարների չափի սահմանափակումների մասին:

«Ես կարծում եմ, որ քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա: Եվ բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք։ Բայց եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք: Ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը պիտի գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին և դարձնենք մրցունակ»,-ասաց Ավինյանը:

Նա սա կարևորեց այն առումով, որ պետական համակարգում աշխատող լավագույն կադրերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե դեկտեմբեր ամսին պետական մի քանի օղակներում, մասնավորապես, ՊԵԿ-ում մեծ չափերի պարգևատրումներ են եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում