Քաղաքականություն

ՀՅԴ բյուրոյի նախագահը վստահեցնում է` խորհրդարանում չլինելը չի խանգարելու իրենց հետագա գործունեությանը

2 րոպեի ընթերցում

ՀՅԴ բյուրոյի նախագահը վստահեցնում է` խորհրդարանում չլինելը չի խանգարելու իրենց հետագա գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հետագա գործունեությունը բացարձակապես կապված չէ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: ՀՅԴ-ի ուժի աղբյուրը համասփյուռ հայությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրավիրված ասուլիսում այս մասին վստահեցրեց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Մենք բազմիցս ասել ենք` կլինենք ԱԺ-ում, թե ոչ, մեր գործունեությունը շարունակվելու է: Եթե չասեմ միակ, ապա ամենակայացած կուսացկությունն ենք: Չկա մեկ այլ կուսակցություն, որը ներկայություն ունենա բոլոր այն տեղերում, որտեղ հայությունն արձանագրել է իր ներկայությունը: Մեր գործիքակազմը բխում է մեր ծրագրից: Մեր ուժի աղբուրը համասփյուռ հայությունն է: Խորհրդարանում չլինելու փաստը փոփոխություն չի առաջացնի` գործել, թե ոչ: Այդ ամբիոնը չենք ունենա, սակայն կունենանք այլ ամբիոններ»,-ասաց Ռուստամյանը:

Նա հիշեց` եղել է նույնիսկ, երբ ՀՅԴ-ն երկար ժամանակով Հայաստանում չի եղել, սակայն շարունակել է իր գործունեությունը: Եղել է ժամանակ, որ ՀՅԴ-ն խորհրդարանում էլ ներկայացված չի եղել: «Սակայն, երբ անհրաժեշտություն առաջացավ, և տեսան, որ կա ֆորսմաժորային իրավիճակ, կա ազգային խնդիրների հետապնդման անհրաժեշտություն, նույն խորհրդարանում ձևավորվեց դաշնակցական պատգամավորների մեծ խումբ»,-նշեց Ռուստամանը:

ՀՅԴ բյուրոյի նախագահը շեշտեց` իրենց գաղափարն ու անելիքները հստակ են: Դաշնակցությունն անելիք և ուժի աղբյուր ունի:

2018 թ. դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն չի անցել Ազգային ժողով: Խորհրդարանում ներկայացված են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում