Պաշտոնական

Հնդկաստանի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ`հունվարի 29-ին այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք շնորհավորել են դեսպան Յոգեշվար Սանգվանին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Հնդկաստանի ողջ ժողովրդին՝ հունվարի 26-ին նշվող Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում