Քաղաքականություն

Գրիգորի Կարասինը այցելում է Երևան

1 րոպեի ընթերցում

 Գրիգորի Կարասինը այցելում է Երևան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության» այգում կմասնակցի մեծանուն ռուս դիվանագետ, բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Հայ-ռուսական համալսարանի մամուլի ծառայությունից:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ նախատեսվում է նաև Գրիգորի Կարասինի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում