Մեքենաների առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար կսահմանվի 1 տոկոսի հարկման համակարգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով անդրադարձ է կատարվում մեքենաների առքուվաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց հարկման համակարգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Նախատեսվում է վաճառքի գնից 1 տոկոս եկամտային հարկի վճարման կանոնի ամրագրում, որը չպետք է լինի ավելի պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 100 դրամը: Զուգահեռաբար նախատեսվում է հետադարձ ուժ տալ այս կանոնին, այսինքն՝ կիրառել 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, որպեսզի այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում զբաղվել են առքուվաճառքով և կուտակել են հարկային պարտավորություններ, կարողանան կատարել դրանք»,- ասաց նա:

Համաձայնելով դիտարկմանը, որ նրանց համար սահմանվող հարկային բեռը բավական ցածր է, Պողոսյանը տվեց դրա հիմնավորումները: «Առաջինը, որպեսզի նրանք նախ կարողանան մարել իրենց առաջ կուտակված հարկային պարտավորությունները, որովհետև եթե դրանք լինեն ավելի բարձր դրույքաչափերով հաշվարկվող պարտավորություններ, իրատեսական չեն դառնա դրանց մարումները: Դրա այլընտրանքն այն է, որ նորից կատարվի հարկային համաներում, ինչը խիստ անցանկալի է, քանի որ այս անձանց համար վերջին 2-3 տարիների ընթացքում արդեն երկու անգամ համաներում կատարվել է: Երկրորդ, ավտոմեքենաների առքուվաճառքն առանձնահատուկ է այն առումով, որ գուցե վաճառքի գինը բարձր է, սակայն միջնորդավճարը, որն այս մարդիկ աշխատում են, բարձր չէ, հետևաբար եթե մենք դրույքաչափը կիրառում ենք վաճառքի գնի նկատմամբ, բարձր դրույքաչափի միջոցով հաշվարկվող հարկը կարող է ստացվել ավելի մեծ գումար, քան նրանց միջնորդավճարն է»,- նշեց նա:

Հայերեն

Շիրակի մարզում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի ընտրական փուլը

Թրամփը հայտարարել է Գրենլանդիայում նավթի, գազի և օգտակար հանածոների լայնածավալ հետախուզում սկսելու մասին

Իրանական «Մեհր» մեդիա ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «Արմենպրես»-ում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի