Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Օպերայի շենքի ճակատային հատվածում նոր լուսավորության համակարգ տեղադրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածում ծրագրվում է նոր լուսավորության համակարգ տեղադրել և վերակառուցել ամբողջ Ազատության հրապարակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Օպերայի հարակից տարածքը երկու գոտուց է բաղկացած՝ մեկը գտնվում է Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում, իսկ երկրորդը՝ հենց Ազատության հրապարակն է: Երկրորդ գոտու կանաչապատումը և սրճարաններից ազատելը մեր պահանջը չի եղել, այլ՝ հասարակության: Ի սկզբանե ամեն ինչ սխալ է մեկնաբանվել»,- նշեց Մեսչյանը:

Նրա խոսքով՝ մի մասը ապամոնտաժելուց (սրճարանների՝ մայթերին եղած հատվածները) բիզնեսը շատ չի տուժելու, մեծ վնասներ չեն լինի: Քաղաքի գլխավոր ճարտարապետը համոզմունք հայտնեց, որ աշխատատեղերն էլ շատ չեն պակասի:

«Ժամկետների առումով ոչինչ չեմ կարող ասել: Նախատեսվում է նաև Օպերայի շենքի ճակատային հատվածում նոր լուսավորության համակարգ տեղադրել: Տարածքն ազատելն առաջին լուրջ քայլն է, հետո կլինեն այլ՝ ավելի հետաքրքիր զարգացումներ»,- շեշտեց Մեսչյանը։

ԵրևանիքաղաքապետարանըԱզատությանհրապարակինհարողհատվածիկանաչտարածքի վերականգնմանվերաբերյալհայտարարությունէրտարածել,ըստորիտվյալհատվածի քաղաքիսեփականությունըհանդիսացողհողամասերըվարձակալական ևսրճարանայինբիզնես ծավալածտնտեսավարողներըքաղաքապետարանիհամապատասխանստորաբաժանումից ծանուցումենստացել, որով նրանց առաջարկվումէր հրաժարվելվարձակալության իրավունքովտրամադրվածհողամասերիմիմասից:

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել