1 րոպեի ընթերցում
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Արտիստը՝ դպրոցին» ծրագրով կազմակերպված եզրափակիչ գալա համերգը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների հետ բեմում էր անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ Հախնազարյանը դասերն անցկացրել է 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին և պատանի երաժիշտներին փոխանցել իր փորձն ու գիտելիքները:
Քաղաքապետարանից նշել են, որ համերգին մասնակցել են պատանի թավջութակահարներ, ովքեր վարպետության դասերի շնորհիվ ձեռք են բերել նոր հմտություններ: Նախագիծը նպատակ ունի բարելավել մշակութային կրթությունը, բացահայտել տաղանդավոր երեխաներին և աջակցել նրանց մասնագիտական վերելքին: «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի հաջորդ շրջափուլը կկայանա 2025թ. աշնանը:
«Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին: Վարպետության դասերով հանդես են եկել նաև դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը: