Աշտարակի խճուղում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում:
«Մասնավորապես Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարակից ճանապարհահատվածում և Դավիթաշեն –Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ ուղղությամբ, կարգելվի հետադարձը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: