Երևան

Երևանի մի շարք գազալցակայաններում հայտնաբերվել են խախտումներ

1 րոպեի ընթերցում

Երևանի մի շարք գազալցակայաններում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՆԵՖՏՈԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում (հասցեներ՝ ք. Երևան, Ռուբինյանց 41/1, ք. Երևան, Սևան 2 և ք. Երևան, Ավան թաղամաս 51/4):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ստուգման արդյունքում Սևան 2 և Ավան թաղամաս 51/4 հասցեներում հայտնաբերվել են չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ. վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգաչափված չեն եղել:

Ռուբինյանց 41/1 հասցեում գործող լցակայանի ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում;

Հայտնաբերված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության;

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում