Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում կտրուկ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Խախտումների քանակը կտրուկ նվազել է Ադրբեջանի կողմից: Սահմանային վիճակն ընդհանուր առմամբ կայուն է: Սա մենք ողջունում ենք, բայց մյուս կողմից հակառակորդը չի վերանայել իր քաղաքականությունը, որը հիմնված է թշնամանքի վրա: Նա շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը բոլոր ոլորտներում: 2018 թ. ամենալայնածավալ զորավարժություններն են արել իրենց պատմության ընթացքում: Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ահաբեկչական է, չի էլ թաքցնում Արցախի կործանման իր երազանքները, Սևանի, Երևանի գրավումը և այլն»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է սահմանին լարվածության նվազումը կապել Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատման հետ, Բաբայանը պատասխանեց, որ պատճառները տարբեր կարող են լինել:

«Տարբեր բաների հետ կարելի է կապել, բայց էությունը չի փոխվել: Փաստը կա, բայց նրա նպատակները չեն փոխվել: Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որ ամենաանհարմար և անսպասելի պահի, ամենանենգ ձևով կարող է դիմել ամենաանկանխատեսելի քայլի»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ ՓաշինյանըԴուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների համաձայնության արդյունքում «օպերատիվ կապ» է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Հայերեն English Français Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց