Տնտեսություն

Կառավարությունը ԱԻՆ-ին պահուստային ֆոնդից գումար կտրամադրի

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը ԱԻՆ-ին պահուստային ֆոնդից գումար կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հունվարի 24-ի կառավարության նիստում կքննարկվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից գումար տրամադրելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գումարը կտրամադրվի «Նաիրիտ»-ի քիմիական նյութերի ու սարքավորումների պահպանության իրականացման համար:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքա­վորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով տրամադրելու համար ԱԻՆ-ին Հայաստանի Հանրապե­տության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 165,887.6 հազար դրամ»,- նշված է որոշման նախագծում:

Հունիսի 21-ին ՀՀ կառավարությունը Երևանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործընթացում ներգրավված աշխատակիցների 2018 թվականի աշխատավարձերը վճարելու նպատակով հատկացրեց 177 մլն342,3 հազար դրամ:Ընդունված որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի և հուլիսի 13-ի որոշումներով պահուստային ֆոնդից հատկացվել էր համապատասխանաբար 76 մլն407,7 հազար և 86 մլն777,7 հազար դրամ:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նշված 121 աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում