Պաշտոնական

ՀՀ նախագահը հայ-եգիպտական փոխշահավետ գործակցության շարունակականության համոզմունք է հայտնել

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը հայ-եգիպտական փոխշահավետ գործակցության շարունակականության  համոզմունք է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հունվարի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նա իր հարուստ փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների փոխգործակցության առավել զարգացմանն ու խորացմանը:

Հայ-եգիպտական հարաբերությունների առնչությամբ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային և ավանդական ամուր կապերի վրա և վստահություն է հայտնել, որ փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի։

Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում