Քաղաքականություն

ԲՀԿ պատգամավոր Հակոբ Նազարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ. նրա գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել

1 րոպեի ընթերցում

ԲՀԿ պատգամավոր Հակոբ Նազարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ. նրա գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր Հակոբ Նազարյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստում այս մասին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցնելու մասին որոշումը:

«Դիմումը վավերացված է նոտարական կարգով, և այս դեպքում ԿԸՀ-ն Հակոբ Նազարյանի գրանցումը ճանաչեց ուժը կորցրած»,- նշեց Սմբատյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում