Փաստ մեկնաբանությամբ

«Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու» թեզը և դրա շուրջ շահարկումները

5 րոպեի ընթերցում

«Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու» թեզը և դրա շուրջ շահարկումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախորդ շաբաթ՝ հունվարի 16-ին, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարների թվով չորրորդ այս հանդիպման հետ կապված համանախագահները տարածեցին նաև հայտարարություն: Այն, ըստ էության, իր տրամաբանությամբ նախորդ մի քանի հայտարարությունների շարունակությունն է: Համանախագահները հայտարարությունում փորձել են ընդգծել դրական միտումների առկայությունը, որոնք հնարավորություն կարող են ստեղծել բանակցային գործընթացը խթանելու համար: Ավելին, այդ միտումների հետ կապված արդեն իսկ դրականորեն են արձագանքել տարբեր միջազգային կառույցներ (օրինակ՝ ՄԱԿ, ԵՄ և այլն):

Ուշագրավ է սակայն, որ համանախագահների հայտարարությունում տեղ գտած ձևակերպումներից մեկը հայաստանյան փորձագիտական և քաղաքական շրջանակների կողմից վերջին օրերին դարձել է տարաբնույթ մեկնաբանությունների և անգամ շահարկումների առարկա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման հարցին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնեցին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Նախ պետք է ընդգծել, որ ըստ հայտարարության, երկու երկրների ԱԳ նախարարները համակարծիք են, որ կա ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլերի անհրաժեշտություն: Սա զուտ տեսական ձևակերպում է, ոչինչ ավելին: Որևէ խոսք չկա, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ կողմը ինչպես է աշխատելու սեփական հանրության հետ, ինչպես են այդ քայլերը վերահսկվելու համանախագահների կողմից և այլն: Չնայած այս ամենին՝ հայտարարության տվյալ հատվածը (որոշ դեպքերում ոչ ճշգրիտ թարգմանությամբ) առաջացրել է տարաբնույթ արձագանքներ՝ ողջունող գնահատականներից մինչև պարտվողական, ապոկալիպտիկ կանխատեսումներ, ինչն, անշուշտ, հանրության մոտ առաջացնում է որոշակի անորոշություն: Ծայրահեղ լավատեսական կամ ծայրահեղ վատատեսական մեկնաբանություններում անտեսվում է սակայն այն, որ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կոչերը աննախադեպ չեն և նախկինում տեղ են գտել թե՛ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հայտարարություններում, թե՛ քաղաքական գործիչների ելույթներում: Օրինակ՝ համանախագահների, համանախագահող երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների նախկին առնվազն յոթ հայտարարություններում կարելի է հանդիպել հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության վերաբերյալ շեշտադրումների (2006թ. մարտ, 2010թ. հունիս, 2011թ. մարտ, 2012թ. մարտ, 2013թ. հունիս, 2016թ. դեկտեմբեր, 2017թ. փետրվար): «Ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու» թեզին կարելի է հանդիպել անգամ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչների ելույթներում: Նման շեշտադրումներ ժամանակին արել է թե՛ ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանը (2011թ. հունիս, 2014թ. հունվար), թե՛ արտաքին գործերի նախկին նախարար Է. Նալբանդյանը (2013թ. հունիս, 2016թ. դեկտեմբեր), թե՛ այլ իշխանական գործիչներ:

Հայկական կողմն, ըստ էության, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կարևորում է հասարակություններին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար անհրաժեշտ կարևոր նախադրյալ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա ռազմատենչ հռետորաբանությամբ և հայատյացությամբ աչքի ընկնող Բաքվի համար նման գործելաոճը խորթ է, ինչի մասին հայկական կողմը մշտապես բարձրաձայնել և շարունակում է բարձրաձայնել:

Ամփոփելով նշենք, որ համանախագահների հայտարարության մեջ որևէ նորարարական տարր չկա. բոլոր շեշտադրումներն էլ տարբեր մակարդակներով և տարբեր ձևաչափերով նախկինում ևս բարձրաձայնվել են: Ինչ վերաբերում է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հարցին, ապա այսօր հազիվ թե որևէ բանական էակ կասկածի տակ դնի այն, որ կա նման անհրաժեշտություն, եթե, իհարկե, հակամարտութունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու կողմնակից է: Հայկական կողմը թե՛ այսօր, թե՛ նախկինում այս հարցում եղել է կառուցողական, և թեմայի հետ կապված տարաբնույթ շահարկումները առավել քան անհիմն են:

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում