Պաշտոնական

Շարժայից գործարարների խումբ կայցելի Հայաստան կոնկրետ ծրագրեր քննարկելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Շարժայից գործարարների խումբ կայցելի Հայաստան կոնկրետ ծրագրեր քննարկելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ջերմ վերաբերմունքն ու ընդգծված ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի վառ արտահայտությունն են նրա անմիջական աջակցությամբ ու նվիրատվությամբ իրականացված ծրագրերը։

Հանրապետության նախագահը և Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես կարևորել համագործակցությունը գիտահետազոտական և գիտակրթական բնագավառներում։

«Պատրաստ ենք առավել զարգացնել ու խորացնել մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները»,-շեշտել է Հայաստանի նախագահը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հատուկ ընտրված գործարարների խումբ կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր քննարկելու նպատակով։

Խոսվել է նաև Շարժայի և Հայաստանի քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։

Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում