Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ ՍտասՄիխայլովըհամերգով հանդես կգաԵրևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրադարձությունը տեղի կունենա ապրիլի2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես և Դու» համերգային ծրագիրը:

Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին: Նրա երկացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է դանդաղ, լիրիկական երգերից մինչև պարային ստեղծագործություններ: Երևանյան հանդիսատեսըՄիխայլովինկտեսնիինչպեսարդենհարազատդարձածոճում,այնպեսէլնորկերպարով։

«Ես և Դու» ծրագիրը կապահովի բարձր տրամադրություն և իսկական տոն կդառնա արտիստի երկրպագուների համար:Համերգիժամանակկհնչենոչմիայնհիթեր,այլևարտիստիտրամադրություննուներաշխարհնարտացոլողնորստեղծագործություններ։

Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա այստեղ արդեն իսկ ելույթ է ունեցել երկու համերգով: Ապրիլի 2-ի իրադարձությունն արտիստի թվով 3-րդ համերգն է մեր երկրում:

Համերգը կազմակերպել է «К-Концерт»ռուսականընկերությունը:Տոմսերնարժեն5000-60 000 դրամ:Դրանքկարելիէձեռքբերելtomsarkgh.amկայքից:

Հայերեն English Русский