Հասարակական

Երևանում շտապօգնության կանչերն ավելացել են

2 րոպեի ընթերցում

Երևանում շտապօգնության կանչերն ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շտապօգնության կանչերն ու հիվանդանոց տեղափոխվածների թիվը 2018 թվականին 2017 թվականի համեմատ ավելացել է :

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենԹագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ 2018 թվականին Երևանի շտապօգնության ծառայությունը կատարել է 247 հազար 883 կանչ, որը 13 հազար 210-ով ավելին է 2017 թվականի կանչերից: «Կանչերի արդյունքում 54 հազար 106 հիվանդ հիվանդանոց է տեղափոխվել, որը 3877-ով ավելի է 2017 թվականի համեմատ: Մանկական կանչերի թիվը 2018 թվականին 26 հազար 559 է եղել , ինչը 1820 կանչով ավելի է 2017 թվականի կանչերից»,-ասաց նա:

Ստեփանյանը նշեց, որ 2018 թվականին, սակայն, նվազել են սուր շնչառական հիվանդություններով և սրտային հիվանդություններով պայմանավորված կանչերը: «Տոն օրերին գրանցվել է 7065 կանչ, ինչի արդյունքում 1333 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: 847 մանկական կանչերի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 250 երեխա: Հունվարի 4-ին շտապօգնության ծառայությունում գրանցվել է առավելագույն կանչերի թիվը՝ 956 կանչ, որի արդյունքում 182 հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց»,-նշեց նա:

Անդրադառնալով տոն օրերին սննդային թունավորումներին՝ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենն ընդգծեց, որ կոնկրետ թունավորման դեպքերը շատ քիչ են եղել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում