Քաղաքականություն

Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ այլ կուսակցականներ չեն լքել ՀՀԿ-ն. Ռուբեն Թադևոսյան

1 րոպեի ընթերցում

Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ այլ կուսակցականներ չեն լքել ՀՀԿ-ն. Ռուբեն Թադևոսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ այլ կուսակցականներ չեն լքել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմումները գրել են հունվարի 8-ին: Սա վերջին շրջանում միակ դեպքն է, նրանց հետ կուսակցությունն այլ մարդիկ չեն լքել: Իրենց կողմից կուսակցությունը լքելու պատճառներ չեն նշել»,- ասաց Թադևոսյանը:

Հունվարի 8-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը հայտարարեցին «Քառյակ մեդիա» ընկերությունը հիմնադրելու մասին, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում