Քաղաքականություն

Վարչապետի առաջադրման հարցը, հավանաբար, օրակարգ կմտցվի հունվարի 14-ին. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Վարչապետի առաջադրման հարցը, հավանաբար, օրակարգ կմտցվի հունվարի 14-ին. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքը դեռ չի որոշել, թե երբ է վարչապետի պաշտոնում առաջադրելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Հստակ սահմանված ժամկետ չկա, բայց, կարծում եմ, ամսի 14-ին պետք է ամեն ինչ ավարտել... Ենթադրում եմ, որ ամսի 14-ին այդ հարցը օրակարգ կմտցվի»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքն այդ հարցը դեռ չեն քննարկել:

ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը ՀՀ նախագահին առաջարկելու է Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ նոր ձեւավորված խորհրդարանում վարչապետի ընտրություն չի լինում: Ազգային ժողովում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո թվով առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88, երկրորդը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, երրորդը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում