Մխիթարյանը կարող է տեղափոխվել Իտալիա
1 րոպեի ընթերցում
![Մխիթարյանը կարող է տեղափոխվել Իտալիա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/960150.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանով հետաքրքրված է, մասնավորապես, «Միլան»-ը: Եթե «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Դենիս Սուարեսը միանա «Արսենալ»-ին, ապա Մխիթարյանը, ըստ ամենայնի, կհեռանա լոնդոնյան ակումբից:
Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից: