Թուրքիայում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում աշակերտը կրակել է ուսուցչի վրա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/960046.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում 11-րդ դասարանի աշակերտը կրակել է ուսուցչի վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Աֆրինքարահիսար քաղաքում:
Ուսուցիչը կրակոցի հետևանքով աջ ոտքի վիրավորում է ստացել, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:
Աշակերտն ատրճանակը դպրոց է բերել կիթառի պատյանի մեջ: