Սփյուռք

Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կվերականգնվեն ազգային կառույցները

5 րոպեի ընթերցում

Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կվերականգնվեն ազգային կառույցները
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայ համայնքը 2019 թվականին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, 2018-ին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, ինչն էլ ակտիվորեն շարունակվելու է այս տարի:

«Մենք ակնկալում ենք, որ 2019-ն աշխարհի համար կլինի խաղաղ տարի: Հալեպի ազատագրումից հետո սկսվեց վերականգնման գործընթաց: Կարող ենք ասել, որ կյանքը խաղաղ ընթացքի է վերադարձել: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց վերականգնման աշխատանքների մասին, դրանք սկսվել են և ընթացքի մեջ են: Պետք է նկատել, որ այդ վերականգնման գործընթացը միայն հայ համայնքում չէ, Սիրիայի իշխանությունն է այդ գործին ձեռնամուխ եղել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Հայ համայնքի հետ կապված` Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ մի շարք կառույցներ արդեն վերականգնվել են: Նախ` ամբողջությամբ վերականգնվել է Հալեպի հայ ազգային պատսպարանը: Այնուհետև ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի մասնաշենքերից մեկը, և այնտեղ շարունակվել ուսումնական կյանքը:

Նախորդ տարի վերականգնվել է նաև Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, Հայ Ավետարանական Էմմանուէլ եկեղեցին, ինչպես նաև Հալեպի Կիլիկյան վարժարանը:

Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այդ վերականգնման աշխատանքները մեծ թափով շարունակվելու են 2019-ին: Ըստ առաջնահերթության՝ վերականգնվելու են բոլոր կառույցները: Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ Հալեպում ակտիվացել է խանութների, արտադրամասերի բացման գործընթացը:

«Նրանց թվում նաև հայերի խանութներ ու արտադրամասեր են: Այսինքն՝ կարող ենք ասել, որ արդյունաբերական բաժինը ևս վերականգնվում է, միգուցե ոչ ամբողջ ծավալով, որովհետև ի վերջո, շատ արտադրամասեր վնասված են, կորուստներ կան, ամեն դեպքում, քիչ-քիչ վերականգնվում է»,-ասաց նա:

Այս բոլորի կողքին, Ժիրայր Ռեիսյանը նշեց նաև Հալեպ հայերի վերադարձի մասին: Շատերը վերադառնում են Հալեպ՝ իրենց բնակարանները, իրենց գործատեղերը: Վերադառնում են և՛ երկրի ներսում տեղաշարժվածները, և՛ Սիրիայից դուրս գնացածները:

Հալեպում նախորդ տարի վերականգնվել են նաև ենթակառուցվածքները: Ջրամատակարարումը վերականգնված է, էլեկտրաէներգիան օրվա կարևոր ժամերին արդեն կա: Հանրային ծառայության մյուս բաժինները ևս բնականոն աշխատում են:

«Հալեպի ազատագրումից հետո Սիրիայի բանակը հաջորդաբար արձանագրած հաղթանակներով ազատագրեց երկրի վտանգված շրջանները, և այդ գործընթացը շարունակվում է: 2018-ին իսկապես նկատելի էին խաղաղության վերահաստմանն ուղղված բոլոր աշխատանքները: Տարեվերջին եղավ որոշում ամերիկյան ուժերը դուրս բերելու մասին, որին հետևեցին որոշ գործնական քայլեր: Այժմ ակնկալում ենք, որ կանխվի թուրքական ներխուժումը և որ վերջնական թուրքական ուժերը դուրս գան սիրիական հողերից: Թուրքիայի ներկայությունը ցույց տվեց, որ մեծ վնասներ հասցվեցին՝ կապված թե մարդկային կորուստների հետ, թե կողոպուտի, թալանի հետ»,-հավելեց Ժիրայր Ռեիսյանը:

Նա անդրադարձավ նաև Հայաստանում կառավարման համակարգում փոփոխություններին, նախարարությունների թվի կրճատմանը, որոնց թվում է նաև Սփյուռքի նախարարությունը: Նա այդ առնչությամբ իր մտահոգությունը հայտնեց՝ ընդգծելով Սփյուռքի նախարարության կարևորությունը:

«Ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է Սփյուռքի նախարարության լուծարումը: Այս կառույցը մեծ թվով հայերի հետ գործ ունի, մեծ դերակատարում ունի Հայրենիք- Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Սփյուռքի նախարարության կարևորության մասին դեռ շատ բան կարելի է ասել: Արժե նաեւ հարց ուղղել այդ ծրագիրը իրագործողներին՝ թե արդյո՞ք այս նյութը քննարկվել է Սփյուռքի պատասխանատու, հեղինակավոր անձանց հետ: Ուշագրավ է նաեւ Մշակույթի նախարարության պարագան: Նախատեսվում է այն միացնել մեկ այլ նախարարության: Մշակույթը ժողովրդի հայելին է, երջանկահիշատակ Գարեգին Վեհափառը հաճախ էր ասում, որ մշակույթը հաղթանակի ճանապարհն է» ,-հավելեց Ժիրայր Ռեիսյանը:

Աննա Գզիրյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում