Հասարակական

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ «Oպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կան տուժածներ:

«911» ծառայությանն ահազանգը ստացվել է դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Oպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են«Արմենիա» ՀԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում