Հասարակական

Աննա Հակոբյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանի և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է հիմնադրամի այն շահառուներին, ովքեր ներկա դրությամբ բժշկական երկու հաստատություններում հիվանդանոցային բուժում են ստանում և չէին կարող մասնակցել տիկնոջ նախաձեռնությամբ անցկացվող ամանորյա միջոցառումներին:

Տիկին Հակոբյանը շնորհավորել է փոքրիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը և հանձնել ամանորյա նվերներ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում