Հասարակական

Աննա Հակոբյանն «Լուսէ» կենտրոնում մասնակցել է Ամանորյա միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն «Լուսէ» կենտրոնում մասնակցել է Ամանորյա միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 25-ին այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աննա Հակոբյանը նախ շրջել է կենտրոնով, ծանոթացել անձնակազմի հետ, որից հետո կենտրոն հաճախող երեխաների հետ միասին պատրաստել անվանական խաղալիքներ և մասնակցել Ամանորյա եղևնու զարդարման արարողությանը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և «Երևան իմ սեր» հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի և Հայկ և Էլզա Դիդիզեանների բարերարությամբ կառուցված տարածքում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում