Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները

3 րոպեի ընթերցում

Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը, ԱՀ Բժշկական օգնության և քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, ԱՆ Հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը, փորձագետ Գևորգ Սիմոնյանը: Հանդիպմանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ քաղցկեղի դեմ պայքարը այն երեք հիմնական ուղղություններից մեկն է, որ որդեգրել է գերատեսչությունը: «Պետք է հասկանանք, թե քաղցկեղի դեմ պայքարում ինչպես պետք է առաջ գնանք՝ սկսած կետային լուծումներց, մինչև ռազմավարական ուսումնասիրություններ, գլոբալ ներդրումներ, ինչպես նաև կազմել ռազմավարություն քաղցկեղի դեմ պայքարում: Գիտեմ, որ Ձեր ղեկավարած հիմնադրամը լուրջ աշխատանք է կատարում մանկական քաղցկեղի դեմ պայքարում և կցանկանամ, որ մենք համագործակցենք և աշխատանքը միաժամանակ ընթանա, որպեսզի կարողանանք հասնել արդյունքների»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Աննա Հակոբյանն էլ, կարևորելով համագործակցությունը, շեշտել է, որ միայն անընդհատ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել լավ արդյունքի: «Քաղցկեղն այնքան բարդ ոլորտ է, որ չենք կարող այն պետության ուսերին թողնել և մեր մոտեցումն այն է, որ ես՝ որպես վարչապետի պաշտոնակատարի տիկին, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պատրաստ եմ աջակցել և պատրաստ եմ նաև հանձնարարություններ ստանալ և կատարել ի նպաստ քաղցկեղի դեմ պայքարի»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը Գևորգ Թամամյանը ներկայացրել է հիմնադրամի իրականացրած աշխատանքները, տարբեր հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու նաև նշել այն ուղղությունները, որոնց շուրջ հիմնադրամը նախատեսում է աշխատել առաջիկայում:

Հանդիպման ավարտին կողմերը, հետագա համագործակցությունը շարունակելու նկատառումով, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Հայերեն العربية English

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել