Հասարակական

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 800 երեխա մասնակցել է ամանորյա միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 800 երեխա մասնակցել է ամանորյա միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը դիտելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումից հետո, ամանորյա միջոցառումների շրջանակում, երեխաների խմբերն ուղևորվել են մայրաքաղաքում գործող տարբեր զվարճանքի վայրեր, որտեղ նրանց ժամանցն ու սնունդը անվճար կամ մասնակի անվճար ապահովել են «Rossia mall», «Rio mall» ,«Yerevan mall», «Նեպտուն», «Տաշիր պիցցա», «Cityzen», «Փոքրիկ Էյնշետյն» կազմակերպությունները: «Շնորհակալություն ենք հայտնում նրանց երեխաների ժամանցը ապահովելու համար»,- նշել են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Աննա Հակոբյանն իր երկու դստրերի հետ միացել է խմբերից մեկին:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում