Տնտեսություն

Հայաստանը ԵԱՏՄ-ում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵԱՏՄ-ում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թավադյանը:

«2016 թվականից սկսած ԵԱՏՄ անդամ պետություններում մակրոտնտեսական ցուցանիշների հետ կապված իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Հայաստանը ԵԱՏՄ-ում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: 2016-2017 թթ. Հայաստանից արտահանման ծավալները ավելի քան կրկնապատկվել են: 2017թ. Հայաստանի արտահանումը առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը: Սա ցույց է տալիս, որ միության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համակարգմանը շատ ավելի մեծ դեր է խաղում, քան ընդհանուր սահմանների բացակայությունը»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով ԵԱՏՄ-ն տնտեսական զարգացման հսկայական ներուժ ունի, և պետք է բոլոր ջանքերը ներդնի այդ ներուժի լիարժեք օգտագործման համար:

Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրեց իր 5-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ 4 տարիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում