Ուզո՞ւմ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞. Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքում բազմիցս հանդես է եկել պետական կառավարման համակարգում օպտիմալացման մասին հայտարարություններով և ստացել ժողովրդի մանդատն այն իրականացնելու համար: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա. նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի, և, ըստ էության, ժողովրդից մենք ստացել ենք մանդատ՝ այդ պրոցեսն իրականացնելու համար: Ինձ անհանգստացրեց մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին՝ նշելով, թե մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է, մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ուզո՞ւմ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մշակութային քաղաքականության հետ կապված կառավարությանն ուղղված քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր գլխավորած կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում: «Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում, իսկ ինչո՞ւ մինչև այժմ դա արված չէր: Երկրորդ՝ մշակույթի նախարարությունը չի լուծարվելու, այլ կազմակերպական այլ կառուցվածքով կաշխատի: Ընդհանրապես, մեր կառավարման համակարգում կա մի այսպիսի խնդիր. սովորաբար աշխարհում 9-11 աշխատողին բաժին է ընկնում մեկ ղեկավար, մեր կառավարման համակարգում ամեն 3,5 աշխատողին է բաժին ընկնում մեկ ղեկավար: Այսինքն՝ մեր կառավարման համակարգում բոլորը նախարարներ են, պետեր, վարչության պետեր, բաժնի պետեր, պետերի տեղակալներ, աշխատող ավելի քիչ կա, քան ղեկավարություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Սփյուռքի նախարարության լուծարմանը՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանում չկա այնպիսի նախարարություն, որը սփյուռքի հետ կապված խնդիրներով չզբաղվի: «Շատ դեպքերում մեկը մյուսից տեղյակ չեն, թե ով ինչ է անում: Օրինակ՝ սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման գործը ցանկանում է իրականացնել Կրթության և գիտության նախարարությունը, իսկ դասագրքերն, օրինակ, տալիս է սփյուռքի նախարարությունը, և մեկը մյուսից ընդհանրապես տեղյակ չէ: Պետական կառավարման համակարգի համար վճարում են հարկատուները, ուստի նրանք կարող են հույս ունենալ, որ իրենց գումարները ծախսվում են առավել արդյունավետ: Մյուս կողմից՝ մենք նաև հնարավորություններ ենք ստեղծում, որ ամեն մարդ ինքն իր համար աշխատանք ստեղծի, եթե այլ առաջարկ իրեն չկա»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խնայված միջոցներով բարձրացվելու են աշխատավարձերը, որպեսզի նաև կառավարության աշխատողներից պահանջեն լրջագույն աշխատանք, ժողովրդի վճարած հարկերը մաքսիմալ արդյունավետությամբ ծախսվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ