Աննա Հակոբյանը հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը Տայք Միրիջանյանը պատմել է, որ արդեն մի քանի տարի է երազում է Երևանում՝ մեկ վայրում հիմնադրել պոլսահայ անվանի նկարիչ Արա Գյուլերի անվան թանգարան, համանուն սրճարան և ռեստորան: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այդքան էլ լավ պատկերացում չունեն պոլսահայ համայնքի պատմության ու ներկա գործունեության մասին, և մշակութային կենտրոնը կարող է դառնալ կապող օղակ համայնքի և հայրենիքի միջև:

«Մենք պոլսահայեր ենք, մենք թուրք չենք, բայց, ցավոք, հայրենիքում մեր մասին քիչ բան գիտեն: Մենք ունենք անվանի մեծեր՝ Կոմիտաս, Պալյաններ, Արա Գյուլեր և բազմաթիվ այլ հայորդիներ: Նրանց ու այսօրվա պոլսահայերի մասին պետք է իմանան հայրենիքում»,- ասել է Տայք Միրիջանյանը՝ հավելելով, որ համայնքում կան բազմաթիվ խնդիրներ և դրանցից մեկն այն է, որ հարյուր հազարանոց համայնքում շատ քչերն են խոսում և կարդում մայրենի լեզվով:

Աննա Հակոբյանն էլ, կարևորելով հայրենիքում նմանատիպ մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը՝ հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել նախաձեռնության իրականացմանը:

«Մեր պարտքը կլինի աջակցել: «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով ես կկանգնեմ ձեր կողքին՝ իրականացնելու ձեր գաղափարը»,- եզրափակել է Աննա Հակոբյանը:

Հանդիպման ավարտին Տայք Միրիջանյանը տիկին Հակոբյանին է նվիրել Արա Գյուլերի մասին գրքեր, ֆոտոալբոմներ:

Հայերեն العربية English Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել